ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ի զեն

Ի զեն
26.02.2013 | 00:39

Ի տարբերություն 2008-ի ընտրությունների, այս ընտրություններում ամենաթեժ «պայքարն» ընթանում է վիրտուալ տարածքում, ուր կրքերն այնքան թեժ են, «քոմենթներն» ու «ստատուսներն» այնքան անողոք, որ մտածոմ ես` ի՜նչ երջանկություն, որ տարածքն ընդամենը վիրտուալ է, թե չէ «արյան գետեր» կհոսեին:
Մեր տեղեկություններով` սոցցանցի, հիմնականում ֆեյսբուքյան, ողջ ակտիվը կենտրոնացվել է հանուն Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի: Ընդ որում, այս խաղում նույնպես, ինչպես հարակիցներում, «կոնտրոլ պակետը» «Ժառանգության» ձեռքում չէ. վերջիններս հնարավորինս կոռեկտ են պահում իրենց: Պակետում են ՖԲ գրեթե բոլոր «ֆեյքերը», որոնք ստեղծվել են որպես խմբեր, Տեր-Պետրոսյանը կասեր` աղանդներ, հարկավոր ստատուսների տակ «հարկավոր» մտքեր «զետեղելու» համար: Այդպիսի խմբեր ունեն շատերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն,ՀԱԿ-ը… բոլոր բարձր և միջին կալիբրի պաշտոնյաները:
ՈՒ հիմա բոլորով և շատ սրտանց պայքարում են արևի տակ իրենց տեղի համար` օգտագործելով վիրտուալ տարածքը, որն էլ եղել է հիմնական «ջատագովը» արաբական գարունների:
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, դրսի մակարդակում նույնպես կարծես հոգացվել է «այս մասին». բողոքները ՖԲ ադմինիստրացիային, որ Րաֆֆի Հովհաննիսյանի «կողմնակիցներն» անչափ ագրեսիվ և ոչ կոռեկտ են, գրեթե ոչ մի արձագանք չեն գտնում վերջիններիս կողմից:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ